Հայտարարություններ

20.04.2017 • ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ (ITF) ԱՎԱԳՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հարգելի՛ հայրենակիցներ, ս.թ սեպտեմբերի 25-30-ը Երևանում անցկացվելու է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) ավագների մրցաշար: Մրցաշարը Հայաստանում (Երևան) անցկացվում է լոնդոնաբնակ մեր հայրենակից՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի անդամ Տիգրան Պետրոսյանի միջնորդությամբ և աջակցությամբ: Մրցումներին մասնակցելու են 35-ից բարձր տարիքի թենիսիստներ աշխարհր տարբեր երկրներից: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Կարինա Գևորգյանին, հեռախոս՝ 07515336637, էլ.փոստով karinagevorgyan@hotmail.com Մասնակցության հայտը լրացնելու համար կից ֆայլում կգտնեք կոճակ, որը...

03.04.2017 • ՍՐՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հարգելի հայրենակիցներ, «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ս.թ. հոկտեմբերի 13-14-ին Երևանում անց է կացվելու Սրտաբանական եվրակովկասյան 6-րդ համաժողովը, որին կմասնակցեն անվանի սրտաբաններ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Համաժողովում քննարկվելու են սրտաբանությանն առնչվող արդի խնդիրները, նորամուծություններ և դրանց միջազգային փորձը կիրառելու հնարավորությունները: Համաժողովի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ և կտեղադրվի ՀՀ սփյուռքի նախարարության կայքում...

10.03.2017 • «ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ԿՈՄԻՏԱՍ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոն (սեպտեմբերի 24-29, 2017 թ.) Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 24-ից 29-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը իրականացնում է «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը: Փառատոնի նպատակներն ու խնդիրներն են` սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զար¬գացմանը նպաստելը, կոմիտասյան արվեստը հանրահռչակելը, մշակույթի միջոցով հայոց պահանջատիրության մասին բարձրաձայնելը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը,...

22.02.2017 • ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ 7-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2017թ. կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված ազգային տոներին: 7-րդ մրցույթ-փառատոնն անդրադառնում է հայկական ժողովրդական (օրացուցային և կենցաղային), եկեղեցական և պետական տոներին: Մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել երեխաների՝ հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայցքի, առաձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, առանձին պատմական իրադարձությունների, հոգևոր կյանքի փաստերի...

20.02.2017 • Ճշմարտությունը 1992թ-ի Խոջալուի դեպքերի մասին

Հարգելի բարեկամ, Ադրբեջանի պետական քարոզչամեքենան դիվական մուլուցքով շարունակում է կեղծել փաստերը և 1992թ-ի փետրվարին Խոջալուում տեղի ունեցած ողբերգությունը ծառայեցնում իր հայատյաց արշավի նպատակներին: Մեզ համար միանգամայն անընդունելի է նման խեղաթյուրումների տարածումը Ղազախստանի հասարակության մեջ, որտեղ՝ շնորհիվ Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից իրականացվող հետևողական քաղաքականության, հաստատվել է ազգամիջյան խաղաղության ու համաձայնության մթնոլորտ: Ուշադիր ընթերցողը ծանոթանալով շարադրված անհերքելի փաստերին ( տե՛ս կից PDF...

20.02.2017 • «ՄԵՐ ՄԵԾԵՐԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների ղեկավարներին, հայկական կիրակնօրյա դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին Սիրելի հայրենակիցներ, ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պե-տական քաղաքականության շրջանակում իրականացնում է «Մեր մեծերը» ծրագի-րը, որի նպատակն է նոր ձևավորվող սերնդի մեջ հայրենասիրություն արմատավո-րելն ու հայապահպանությանը նպաստելը: «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են՝ • ամերիկահայ ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ (120-ամյակ), • բանաստեղծ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ (139-ամյակ), •...

17.02.2017 • ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ

Հարգելի հայրենակիցներ, ՀՀ ոչ պետական ԲՈւՀ-երի նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ՝ 2015-16 ուս. տարվա) պետական նմուշի դիպլոմներ ստանալու համար ամփոփիչ ատեստավորմանը (բակալավրի կրթական աստիճանի համար) մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունում: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից: Քննական թերթը ստանալու համար (ս.թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը) շրջանավարտը...

08.02.2017 • ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների նախագահներին, հայկական կիրակնօրյա դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին Հարգելի հայրենակիցներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի և դրա շրջանակներում՝ Հայոց եկեղեցու պատմության մրցույթի մասին տեղեկատվությունը, որը անց է կացվելու ս.թ. օգոստոսի 4-ից 10-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, Հայաստանում: Խնդրում ենք այդ մասին իրազեկել մարզերում աշխատող բոլոր հայ ուսուցիչներին, ինչպես նաև աշակերտներին ու նրանց ծնողներին, և ցանկության...

30.01.2017 • Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների նախագահներին, հայկական կիրակնօրյա դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

Հարգելի հայրենակիցներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանում իրականացվող՝ սփյուռքահայ ուսու-ցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագրերը՝ հայագիտական առար-կաների ուսուցիչների համար՝ ուսուցում մանկապարտեզում (1), ուսուցում մեկօրյա դպրոցում (2), տարրական ուսուցում (3), հայոց լեզվի և գրակա-նության դասավանդում (4), լրացուցիչ կրթության ու արտադասարանային դաստիարակության կազմակերպում - երգ, պար, թաատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն (5) ուսումնական խմբերում (կցվում է՝ PDF ֆայլ ):...

23.01.2017 • ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

  Հարգ ելի հայրենակիցներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի մասին տեղեկատվական նյութերը (կցվում է՝ 1 PDF ֆայլ): Համագումարը տեղի կունենա ս.թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում (Արգենտինա): Որպես համագումարի կազմակերպիչներ հանդես են գալիս FIDEC և Ստամբուլյան հիմնադրամները, ինչպես նաև PLAS-ը (Professionales Latinoamericanos Armenios en Salud): Կոչ ենք անում իրազեկել մարզերում աշխատող հայ բժիշկներին սույն իրադարձության մասին և, նրանց կողմից ցանկության դեպքում, աջակցել նրանց: Դեսպանությունն իր...

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր