Հայտարարություններ

Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների նախագահներին, հայկական կիրակնօրյա դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

30.01.2017

Հարգելի հայրենակիցներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանում իրականացվող՝ սփյուռքահայ ուսու-ցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագրերը՝ հայագիտական առար-կաների ուսուցիչների համար՝ ուսուցում մանկապարտեզում (1), ուսուցում մեկօրյա դպրոցում (2), տարրական ուսուցում (3), հայոց լեզվի և գրակա-նության դասավանդում (4), լրացուցիչ կրթության ու արտադասարանային դաստիարակության կազմակերպում - երգ, պար, թաատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն (5) ուսումնական խմբերում (կցվում է՝ PDF ֆայլ):

Վերապատրաստումն անցած ուսուցիչները կստանան ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայական։

Հայտնում ենք, որ ծրագրերի հետ կապված կեցության և սննդի ծախսերը հոգում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ճանապարհածախսը, ներառյալ՝ օդակայանից մինչև հյուրատուն, մասնակիցները։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մայիսի 29-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի բաժին հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 58-13-91, էլ․ փոստ: spyurq@yahoo.com կամ info@edu.am

Դեսպանությունը լրացուցիչ կներկայացնի Ծրագրերից յուրաքանչյուրի բովանդակությունն, ինչպես նաև կեցության հետ կապված մանրամասները։

Կոչ ենք անում իրազեկել մարզերում աշխատող բոլոր հայ ուսուցիչներին և, նրանց կողմից ցանկության դեպքում, աջակցել նրանց:

 

Հարգանքով՝ Արա Սահակյան

Ղազախստանում Հայաստանի
արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր