Հայտարարություններ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

08.02.2017

Ղազախստանի հայկական մշակութային
կենտրոնների նախագահներին,
հայկական կիրակնօրյա դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին

Հարգելի հայրենակիցներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի և դրա շրջանակներում՝ Հայոց եկեղեցու պատմության մրցույթի մասին տեղեկատվությունը, որը անց է կացվելու ս.թ. օգոստոսի 4-ից 10-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, Հայաստանում:
Խնդրում ենք այդ մասին իրազեկել մարզերում աշխատող բոլոր հայ ուսուցիչներին, ինչպես նաև աշակերտներին ու նրանց ծնողներին, և ցանկության դեպքում, աջակցել նրանց:
Ներկայացնում ենք օլիմպիադայի մասին հայտարարությունը (1), անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագիրը (2), մասնակցության հայտաձևը (3), հայ գրականության պարտադիր ընթերցանության և թեմաների ցանկերը (4), հայոց պատմության և հայ մշակույթի պատմության հարցաշարերը (5), Հայոց եկեղեցու պատմության հարցաշարը (6), միջոցառման օրակարգի նախագիծը (7):

Առդիր՝ բոլոր 7 փաստաթղթերը էլեկտրոնային ձևաչափով (ընդամենը՝ 28 էջ):

Հարգանքով՝

Արա Սահակյան
Ղազախստանում Հայաստանի
արտակարգ և լիազոր դեսպան


 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր