Հայտարարություններ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ

17.02.2017

Հարգելի հայրենակիցներ,
ՀՀ ոչ պետական ԲՈւՀ-երի նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ՝ 2015-16 ուս. տարվա) պետական նմուշի դիպլոմներ ստանալու համար ամփոփիչ ատեստավորմանը (բակալավրի կրթական աստիճանի համար) մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունում:
Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից: Քննական թերթը ստանալու համար (ս.թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը) շրջանավարտը ներկայանում է անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթութղ և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցամատյանում:
Դիմողները դիմում-հայտի հետ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
ա. ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը՝ պատճենի հետ,
բ. ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ,
գ. անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զին. գրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ,
դ. 2 լուսանկար (3x4 սմ չափսի):
Ըստ անհրաժեշտության քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողովը կարող է պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր:
Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2017թ. մայիս-հունիսին:
Փաստաթղթերն կընդունվեն ՀՀ կրթության և գիտության նախա-րարությունում (հասցե՝ 0010, Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 3-րդ հարկ, 312 սենյակ)՝ 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 11.00-16.00-ն (ընդմիջում՝ 13.00-14.00):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 58-95-26, (010) 52-56-62 կամ օգտվել ՀՀ ԿԳ նախարարության www.edu.am կայքէջից:

Հարգանքով՝

Արա Սահակյան
Ղազախստանում Հայաստանի
արտակարգ և լիազոր դեսպան
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր