Հայտարարություններ

Ճշմարտությունը 1992թ-ի Խոջալուի դեպքերի մասին

20.02.2017

Հարգելի բարեկամ,
Ադրբեջանի պետական քարոզչամեքենան դիվական մուլուցքով շարունակում է կեղծել փաստերը և 1992թ-ի փետրվարին Խոջալուում տեղի ունեցած ողբերգությունը ծառայեցնում իր հայատյաց արշավի նպատակներին:
Մեզ համար միանգամայն անընդունելի է նման խեղաթյուրումների տարածումը Ղազախստանի հասարակության մեջ, որտեղ՝ շնորհիվ Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից իրականացվող հետևողական քաղաքականության, հաստատվել է ազգամիջյան խաղաղության ու համաձայնության մթնոլորտ:
Ուշադիր ընթերցողը ծանոթանալով շարադրված անհերքելի փաստերին (տե՛ս կից PDF ֆայլը)՝ կհամոզվի, թե որքան սին են «հայկական վայրագրությունների» մասին ադրբեջանական պնդումները:

Հարգանքով՝ Արա Սահական
Ղազախստանում Հայաստանի դեսպան
20 փետրվար, 2017թ.
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր