Հայտարարություններ

«ՄԵՐ ՄԵԾԵՐԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

20.02.2017

Ղազախստանի հայկական մշակութային
կենտրոնների ղեկավարներին,
հայկական կիրակնօրյա դպրոցների
տնօրեններին և ուսուցիչներին

Սիրելի հայրենակիցներ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պե-տական քաղաքականության շրջանակում իրականացնում է «Մեր մեծերը» ծրագի-րը, որի նպատակն է նոր ձևավորվող սերնդի մեջ հայրենասիրություն արմատավո-րելն ու հայապահպանությանը նպաստելը: «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են՝
• ամերիկահայ ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ (120-ամյակ),
• բանաստեղծ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ (139-ամյակ),
• գործարար ու բարեգործ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ (175-ամյակ),
• կոմպոզիտոր, դիրիժոր, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆ (180-ամյակ),
• ծովանկարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ, (200-ամյակ)  
ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (300-ամյակ):

Խնդրում ենք Ձեզ՝ տարվա ընթացքում կազմակերպել վերոնշյալ մեծերին և Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը նվիրված միջոցառումներ՝ դրանց մասին տեղեկատվությունն ուղարկելով mshakuyt.diaspora@mail.ru հասցեին՝ «Հայերն այսօր» (www.hayernaysor.am) էլ. թերթում տեղադրելու համար:
Ձեզ ենք ներկայացնում «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված անունների մասին օգտակար հղումներ (https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5% D5%A5%D6%80%D5%A8_%D4%B1%D5%84%D5%86-%D5%B8%D6%82%D5%B4 https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%A5%D5%AA%D5%AB%D5%BD%D5%B8%D6%80
http://www.hayernaysor.am) և տեղեկատվություն word ձևաչափի 5 էլ. Ֆայլ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ, ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ, ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ, ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ)։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել ՂՀ-ում ՀՀ դեսպանու-թյուն կամ ՀՀ սփյուռքի նախարարություն (նախարարության հեռ.՝ (+374 10) 58-56-01 (6-07), (+374 60) 500-910, էլ. փոստ՝ CIS.MINDIASPORA@GMAIL.COM):


Հարգանքով՝

Արա Սահակյան
Ղազախստանում Հայաստանի դեսպան
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր