Հայտարարություններ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ 7-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

22.02.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2017թ. կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված ազգային տոներին:
7-րդ մրցույթ-փառատոնն անդրադառնում է հայկական ժողովրդական (օրացուցային և կենցաղային), եկեղեցական և պետական տոներին:
Մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել երեխաների՝ հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայցքի, առաձնահատկությունների, գեղագիտական արժեքների յուրացմանը, առանձին պատմական իրադարձությունների, հոգևոր կյանքի փաստերի արժևորմանը:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել արվեստի հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա), մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցների նակրչական կամ արվեստի խմբակներում ընդգրկած հայ երեխաներն ու պատանիները:
Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում: Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի պատկերագրքում:
Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի պատկերագիրք: Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև հիմնական և խրախուսական մրցանակներ:
Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնի անցկացման կարգը (առդիր 1 PDF ֆայլ):
Հավելյալ հարցերով կարելի է դիմել.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91; ֆ‎աքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. spyurq@yahoo.com Կայքէջ. www.edu.am, www.armedu.am
Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»

Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. +374 91 84-59-81 Լիանա, +374 99 73-18-26 Եվա
Էլ.փոստ. nkarchakan@gmail.com կայքէջ. www.nca.am
Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր