Հայտարարություններ

«ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ԿՈՄԻՏԱՍ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

10.03.2017

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոն
(սեպտեմբերի 24-29, 2017 թ.)

Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 24-ից 29-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը իրականացնում է «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը: Փառատոնի նպատակներն ու խնդիրներն են` սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զար¬գացմանը նպաստելը, կոմիտասյան արվեստը հանրահռչակելը, մշակույթի միջոցով հայոց պահանջատիրության մասին բարձրաձայնելը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համա¬գործակցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը, Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը սա¬տարելը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնա¬բեր¬մանն ու համախմբմանը նպաստելը, Սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարելը, ազգային մշակույթի պահպանության գործին Սփյուռքի ստեղծագործող երի¬տա¬սարդությանը ներգրավելը, համահայկական մշակութային ծրագրերի համատեղ մշակման և իրակա¬նաց¬ման մեխանիզմներ ստեղծելը, Սփյուռքի ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպություննե¬րի վերաբերյալ ամբողջական տեղեկատվական տվյալների շտեմարան ստեղծելը` նպաս¬տելով նրանց գործունեության վերաբերյալ Հայաստանում տեղեկացվածության մա¬կար¬դակի բարձրացմանը:

Փառատոնին կարող են մասնակցել սփյուռքյան երգչախմբեր, երաժշտախմբեր ու անհատ կատարողներ:
Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:
ՀՀ սփյուռքի նախարարությունը «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի շրջանակներում պատրաստ է հոգալու որոշ մասնակիցների (ովքեր ունեն կեցության կարիք) սննդի և կեցության ծախսերը (հնարավոր է, որ գիշերակացը ապահովվի 3-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային, հոսթելային սենյակներում՝ 3 օր), տրամադրելու համապատասխան դահլիճներ, ապահովելու փոխադրամիջոցներով և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, իրականացնելու միջոցառումնե¬րի կազմա¬կերպչա¬կան աշխատանքները:
ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցել նաև ՀՀ մուտքի արտոնագրի անվճար ձեռքբերման հարցում: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել ժամանումից առնվազն 1 ամիս առաջ:
Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտաձևերը և ուղարկել imhayastan.paraton@yahoo.com էլեկտրոնային հասցեին:
Մասնակից խմբերը և անհատները պետք է ներկայացնեն մինչև 20 րոպե տևողությամբ համերգային ծրագիր (2-5 համար), վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթների տեսագրություն, բուկլետ, նկարներ, ցուցապաստառ և այլն: Ծրագրում կարող են ընգրկված լինել ինչպես Կոմիտասի, այնպես էլ հայ ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կարա-Մուրզա, Մակար Եկմալյան, Արմեն Տիգրանյան, Տիգրան Չուխաջյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Ստեփան Շաքարյան, Ռոբերտ Ամիրխանյան և այլն):
Տվյալ խմբի կամ անհատի մասնակցությունը երաշխավորվում է, եթե նրա կողմից ներկայացված հայտը ստացվել է մինչև 2017 թ. մայիսի 1-ը:
Սիրելի՛ հայրենակիցներ, համայնքային բոլոր երգչա¬խմբե¬րին, երաժշտախմբերին և անհատ կատարողներին կոչ ենք անում միանալ մշակութային այս շարժ¬մանը և դառնալ հայրենիքում կազմակերպվող համահայկական փառա¬տոնի մասնակիցը, նպաստել համահայկական մշակութային փոխգործակցու¬թյանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Իմ Հայաստան» համահայ-կա¬կան փառատոնը համակարգող աշխատակազմի գրասենյակ (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, էլ. փոստի հասցե՝ imhayastan.paraton@yahoo.com, հեռ.՝ (+374) 11730721 կամ այցելել imhayastan.am ¬ կայքէջը:
Առդիր՝ 2 PDF ֆայլ (անհատ կատարողների հայտը լրացնելու համար սեղմեք՝ , խմբակային հայտի համար՝
«Իմ Հայաստան» համահայ¬կա¬կան փառատոնը
համակարգող աշխատակազմ
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր