Հայտարարություններ

ՍՐՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

03.04.2017

Հարգելի հայրենակիցներ,
«Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ս.թ. հոկտեմբերի 13-14-ին Երևանում անց է կացվելու Սրտաբանական եվրակովկասյան 6-րդ համաժողովը, որին կմասնակցեն անվանի սրտաբաններ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Համաժողովում քննարկվելու են սրտաբանությանն առնչվող արդի խնդիրները, նորամուծություններ և դրանց միջազգային փորձը կիրառելու հնարավորությունները:
Համաժողովի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ և կտեղադրվի ՀՀ սփյուռքի նախարարության կայքում (www.mindiaspora.am):
Համաժողովին մասնակցությունն անվճար է: Մասնակցիներն իրենք են հոգում իրենց կեցությունը և ճանապարհածախսը:
Համաժողովին մասնակցելու ցանկության դեպքում հարկ է լրացնել կից գրանցման հայտագիրը (PDF ֆայլով) և ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ հայտագրում նշված էլեկտրոնային հասցեին:
Հարգելի հայրենակիցներ, կոչ եմ անում՝ իրազեկել Ձեր մարզում գործող հայազգի սրտաբաններին տվյալ համաժողովի մասին:


Հարգանքով՝

Արա Սահակյան
Ղազախստանում Հայաստանի դեսպան
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր