Հայտարարություններ

ՂՀ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

03.01.2019

Ստացված տեղեկությունների համաձայն` ս.թ. հունվարի 1-ի գիշերը Կարագանդա քաղաքի «Древний Рим» ռեստորանում հաճախորդների միջև կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանության հետևանքով մահացել է մեկ հոգի, ևս 3-ը՝ ստացել վնասվածք:

Խորապես ցավում ենք մարդկային կյանք խլած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հարազատներին և մտերիմներին:

Վստահ ենք, որ հետաքննությունը լույս կսփռի տեղի ունեցածի հանգամանքների վրա, բոլոր մեղավորները կհայտնաբերվեն և կկրեն իրենց պատիժը` օրենքին համապատասխան:

Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար ազգերի միջև տիրում է համաձայնություն և առանձնահատուկ հանդուրժողականություն էթնիկ փոքրամասնությունների հանդեպ:

Հուսով ենք, որ զանգվածային լրատվամիջոցները կօգտվեն պաշտոնական աղբյուրներից և սոցիալական ցանցերում չեն տարածի չստուգված տեղեկատվություն, ինչը կարող է դառնալ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աղբյուր՝ այս ողբերգությանը հաղորդելով ազգային հողի վրա կոնֆլիկտի նրբերանգ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր