Լուրեր

28.02.2018 • ՊԱՏԱՍԽԱՆ 1988 Թ․ ՓԵՏՐՎԱՐԻՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Փետրվարի 28-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի վերաբերյալ ադրբեջանական հերթական կեղծարարության: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության 2018 թվականի փետրվարի 22-ին արված համատեղ հայտարարությունը՝ 1988 թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի վերաբերյալ, այսպես կոչված, հետաքննության արդյունքների մասին լի է խիստ աղավաղված փաստերով և կեղծիքներով: Սա Ադրբեջանի կառավարության հերթական փորձն է...

28.02.2018 • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արձանագրելով, որ 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների ծրագրավորած ու կազմակերպած Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետեւողական քաղաքականության եւս մեկ դրսեւորում էր, որը սկիզբ է առել 1918 թվականին Ադրբեջանի հիմնադրմամբ` հատկապես Բաքվում (1918թ.) 30.000 եւ Շուշիում (1920թ.) 20.000 հայերի կյանքեր խլած կոտորածներով, շարունակվել է խորհրդային ժամանակաշրջանում բռնությունների միջոցով Նախիջեւանի եւ այլ շրջանների բնակչության հայաթափմամբ եւ Արցախի հայության նկատմամբ բռնաճնշումներով, նոր թափ...

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր