Լուրեր

03.03.2018 • ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՆՈւՐՍՈւԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՐԱ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԱՌԹԻՎ

 Ղազախստանի ժողովրդի և անձամբ իր անունից Պետության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ընտրված Նախագահ Արմեն Սարգսյանին։ «Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական հմտությունները և կենսափորձը թույլ կտան բարեկամ Հայաստանին նոր հաջողությունների հասնել իր դինամիկ զարգացման ճանապարհին։ Հուսով եմ, որ Աստանայի և Երևանի միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունները, շնորհիվ Ձեր գործուն աջակցության, այսուհետ ևս կզարգանան ի բարօրություն մեր երկրների։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և...

03.03.2018 • ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ս․ԺԷԵՆԲԵԿՈՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Ղրղզական Հանրապետության Նախագահ Սոորոնբայ Ժէենբեկովը ս․թ․ մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Վստահ եմ, որ Հայաստանի Նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի ղրղզա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորման շրջանակներում։ Հուսալով մեր համատեղ արգասաբեր աշխատանքին, մաղթում եմ Ձեզ, հարգելի Արմեն...

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր