Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԻՋև ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 25-ԱՄՅԱԿ

28.08.2017

Կից լուսանկարներ

25-летие установления дипломатических отношений между Арменией и Казахстаном

Ամբողջ ալբոմ »

     Օգոստոսի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդռախմանովը շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

 Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատմանական կարևորության մասին, որը հիմք է ծառայել հայ-ղազախական բամզադարյա կապերի զարգացման ժամանակակից փուլի համար:

  Նախարար Նալբանդյանն արժևորում է երկու երկրների միջև ձևավորված լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացմանը միտված գործող մեխանիզմները:

    Ամփոփելով ուղերձը՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ջանքերն այսուհետ ևս կծառայեն երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը՝ նպաստելով հայ-ղազախական միջպետական գործընկերության որակական նոր մակարդակի բարձրացմանը:

  Ղազախստանի արտգործնախարարն իր ուղերձում նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդ դարի ընթացքում երկու երկրներին հաջողվել է երկկողմ համագործակցության ամուր և ընդգրկուն համակարգ ստեղծել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և իրավահավասար գործընկերության վրա:

   Կայրատ Աբդռախմանովը հույս է հայտնում, որ երկու երկրները կշարունակեն սերտ համագործացությունը միջպետական հարաբերությունների բոլոր մակարդակներում, իսկ նախատեսված համատեղ միջոցառումնեը լրացուցիչ խթան կհանդիսանան ղազախա-հայկակական կապերի խորացման համար:

    Եզրափակելով ուղերձը՝ Ղազախստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնում, որ ավանդապես բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր