Լուրեր

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԵՐԳԻՉ ՍԱՐԳԻՍ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆԻՆ

14.09.2017

Կից լուսանկարներ

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԵՐԳԻՉ ՍԱՐԳԻՍ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆԻՆ

Ամբողջ ալբոմ »

         Սեպտեմբերի 12-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանին (բաս):

   Ողջունելով Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանին՝ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը շնորհավորեց նրան վերջին մեկ ամսում Ղազախստանում արձանագրած ստեղծագործական նվաճումների կապակցությամբ. 2-րդ մրցանակ «Եվրասիական երաժշտական կատարումներ» և 1-ին մրցանակ Բ. Տուլեգենովայի միջազգային մրցույթներում:

  Չնայած երիտասարդ տարիքին՝ երգիչն  արդեն լուրջ հաջողությունների է հասել համաշխարհային ասպարեզում: Շնորհալի հայ երգիչը մենահամերգներով և համերգային ծրագրերի շրջանակներում հանդես է եկել Համբուրգի, Քյոլնի, Ստամբուլի (2014թ.), Դուբայի, Աբու Դաբիի, Ստամբուլի, Մոսկվայի (2015թ.) բեմերում: 2016թ. նա արժանացել է դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին («Երգեցողություն» անվանակարգ):   

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր