Լուրեր

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՍՏԱՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

18.09.2017

Կից լուսանկարներ

УЧЕНИКИ АРМЯНСКОЙ ВОСКРЕСНОЙ ШКОЛЫ АСТАНЫ В ГОСТЯХ В ПОСОЛЬСТВЕ АРМЕНИИ В КАЗАХСТАНЕ

УЧЕНИКИ АРМЯНСКОЙ ВОСКРЕСНОЙ ШКОЛЫ АСТАНЫ В ГОСТЯХ В ПОСОЛЬСТВЕ АРМЕНИИ В КАЗАХСТАНЕ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

    Սեպտեմբերի 17-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտներին՝ իրենց ծնողների և դպրոցի տնօրեն Հայաստան Մնեյանի գլխավորությամբ:


    Ողջունելով աշակերտներին և ծնողներին՝ դեսպան Արա Սահակյանը բաց դաս անցկացրեց՝ նվիրված Հայաստանի անկախության առաջիկա տոնին, որի ընթացքում ներկայացրեց հայոց անկախ պետականության նվաճման և կայացման դժվարին ուղին, հետադարձ հայացք գցեց հայ ժողովրդի պատմության բախտորոշ փուլերին, ընդգծեց հայոց լեզուն և ինքնությունը պահպանելու գործում հայ ընտանիքի ու դպրոցի անվիճելի դերը

   Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հերթին հանդես եկան հայ բանաստեղծների ստեղծագործությունների արտասանությամբ, հայրենասիրական երգերի կատարմամբ

  Դեսպանի վարած «Անկախության դասի» ընթացքում աշակերտները պատասխանեցին նաև հայոց պատմությանը, մշակույթին, Հայաստանի աշխարհագրությանը վերաբերող հարցերի: Դասի ավարտին աշակերտների և ծնողների համար կազմակերպվեց ընդունելություն