Լուրեր

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԼՄԱԹԻ ՔԱՂԱՔՈՒՄ

26.10.2017

Կից լուսանկարներ

«Իմ Հայաստան» խորագրով ցուցահանդեսի բացման արարողություն Ղազախստանի Ալմաթի քաղաքում

«Իմ Հայաստան» խորագրով ցուցահանդեսի բացման արարողություն Ղազախստանի Ալմաթի քաղաքում

 

 

 

Ամբողջ ալբոմ »

  Հոկտեմբերի 24-ին Ալմաթիում՝ Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան Արվեստի պետական թանգարանում, տեղի ունեցավ «Իմ Հայաստան» ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին Ալմաթիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հայտնի նկարիչներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
   Ելույթ ունենալով այդ առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը` Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հայտնեց, որ դեսպանության նախաձեռնությամբ` Կաստեևյան թանգարանի հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի ու Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
 Դեսպանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է ղազախստանյան հասարակության ուշադրությանը ներկայացնել հայկական կերպարվեստի այն ժառանգությունը, որը խնամքով պահվում է Ղազախստանում և հանդիսանում է նրա թանգարանային հարստության անբաժանելի մասը:
   Միջոցառմանը ցուցահանդեսի համակարգող Գալինա Սըրլըբաևան վերլուծեց ցուցահանդեսում ներկայացված գեղանկարիչների (Հովհաննես Այվազովսկի, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան և այլք) գործերը՝ ընդգծելով, որ սյուժեի և գունային լուծումների առումներով ընդգրկուն և բազմազան այս ցուցահանդեսը վերակերտում է Հայաստանի բազմակերպ պատկերը, ցուցադրում երկրի բնության անկրկնելի գեղեցկությունն ու հայ ժողովրդի աշխատասիրությունը:
   Հանդիսավոր արարողության ժամանակ ջութակահար Հասմիկ Ավդալյանը հանդես եկավ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմամբ:
«Արվեստ» պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Ռիմմա Ցականյանը ներկայացրեց ցուցահանդեսի քառալեզու (հայերեն, ղազախերեն, ռուսերեն, անգլերեն) կատալոգը, որը հրատարակվել է տեղացի գործարար Հարություն Պողոսյանի մեկենասությամբ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր