Լուրեր

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԿՏՈԲԵ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԻՄՆՎԵՑ ՀՀ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ:

16.11.2017

Կից լուսանկարներ

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԿՏՈԲԵ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՏՅՈՒԲԻՆՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ:

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԿՏՈԲԵ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՏՅՈՒԲԻՆՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

  Ս.թ. նոյեմբերի 15-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքում տեղի ունեցավ Ակտյուբինսկի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հանդիսավոր բացումը:
   յդ կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ունեցած ելույթում Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը հայտնեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրամանով Ակտյուբինսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակված հայտնի համայնքային գործիչ և գործարար Հայկ Տերտերյանի առջև խնդիր է դրված նպաստել հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանը առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում և նրան հանձնեց ՂՀ ԱԳ նախարար Կայրաթ Աբդըռախմանովի կողմից վավերացված համապատասխան վկայագիրը:
  ՀՀ պատվավոր հյուպատոս Հ.Տերտերյանը, երախտագիտություն հայտնելով երկու դաշնակից պետությունների արտգործնախարարներին բարձր վստահության համար` հավաստիացրեց, որ ամենայն ջանք կգործադրի իր պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար:
   Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան նաև Ակտյուբինսկի մարզի ակիմի տեղակալ Ասկար Բիախմետովը, ՂՀ ԱԳՆ ԱՊՀ դեպարտամենտի փոխտնօրեն Ռուսլան Օրազալինը, որոնք շնորհավորեցին նորանշանակ պատվավոր հյուպատոսին և իրենց աջակցությունը հայտնեցին նրան:
  Հավարտ հանդիսավոր արարողության տրվեց հայ, ղազախ և համաշխարհային երգահանների ստեղծագործություններից կազմված ծրագիր և ընդունելություն:
  Ակտյուբինսկում ՀՀ պատվավոր հյուպատոսության հանդիսավոր բացմանը ներկա էին նաև ՂՀ-ում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Մհեր Բադալյանը, ՂՀ տարբեր մարզերից ժամանած հայ համայնքային գործիչներ, այլ հյուրեր, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր