Լուրեր

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

17.02.2018

Կից լուսանկարներ

Ս.Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ ՂՀ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ:

Ս.Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ ՂՀ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ:

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. փետրվարի 17-ին ՂՀ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: Ընդունելության ժամանակ ունեցած ելույթում դեսպան Ա.Սահակյանն արժևորեց Շարժման պատմական անանց նշանակությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերարծարծման, արցախահայության իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար շարունակական պայքարում: Նա ընդգծեց, որ շնորհիվ Շարժման ոչ միայն ազատագրվեց Արցախը և ամուր երաշխիքներ ապահովվեցին նրա անվտանգ զարգացման համար, այլև երկարատև ընդհատումից հետո հայ ժողովուրդը հսկայական զոհողությունների գնով հաստատեց իր արժանապատիվ գոյությունը միասնական պետականության մեջ:
Ընդունելությանը, որին մասնակցում էին հայ համայնքի գործարար, մշակութային, կրթական ոլորտների տասնյակ ներկայացուցիչներ, դեսպանության ղազախստանցի բարեկամներ, ցուցադրվեցին Արցախյան ազատամարտի կարևոր փուլերը լուսաբանող տեսանյութեր: Դեսպանությունում կազմակերպվել էր Շարժմանը նվիրված լուսանկարների ցուցահանդես:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր