Լուրեր

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԿԱՑՆՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

21.02.2018

Ղազախստանում Հայաստանի դեսպանության փետրվարի 20-Ի հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 8-ին իր կուսակցության համագումարում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահը Հայաստանի մայրաքաղաք Երևանը, ինչպես նաև Հայաստանի այլ շրջաններ անվանել է «Ադրբեջանի պատմական հողեր»։ Այն բազմաթիվ հայտարարությունների հետ մեկտեղ, որ աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են, այս հայտարարությունը Ադրբեջանի վարչախմբի ռասիստական էության պարզորոշ դրսևորումն է, որը աներկբա ձգտում է ատելություն սերմանել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության դեսպանությունն իր անկեղծ հույս է հայտնում, որ միջազգային հանրությունը կդատապարտի Ադրբեջանում բարձր մակարդակում իրականացվող ատելության զազրելի և չդադարող գործողությունը, որի նպատակը տարածաշրջանում անհանդուրժողականության և թշնամության տարածումն է։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր