Լուրեր

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՆՈւՐՍՈւԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՐԱ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԱՌԹԻՎ

03.03.2018

Կից լուսանկարներ

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՆՈւՐՍՈւԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՐԱ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԱՌԹԻՎ

Ամբողջ ալբոմ »

 Ղազախստանի ժողովրդի և անձամբ իր անունից Պետության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ընտրված Նախագահ Արմեն Սարգսյանին։
«Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական հմտությունները և կենսափորձը թույլ կտան բարեկամ Հայաստանին նոր հաջողությունների հասնել իր դինամիկ զարգացման ճանապարհին։
Հուսով եմ, որ Աստանայի և Երևանի միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունները, շնորհիվ Ձեր գործուն աջակցության, այսուհետ ևս կզարգանան ի բարօրություն մեր երկրների։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի ողջ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - ասվում է հեռագրում։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր