Լուրեր

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ս․ԺԷԵՆԲԵԿՈՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

03.03.2018

Կից լուսանկարներ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ս․ԺԷԵՆԲԵԿՈՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ամբողջ ալբոմ »

 Ղրղզական Հանրապետության Նախագահ Սոորոնբայ Ժէենբեկովը ս․թ․ մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Վստահ եմ, որ Հայաստանի Նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի ղրղզա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորման շրջանակներում։
Հուսալով մեր համատեղ արգասաբեր աշխատանքին, մաղթում եմ Ձեզ, հարգելի Արմեն Վարդանի, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր