Լուրեր

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

26.04.2018

Կից լուսանկարներ

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՒԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամբողջ ալբոմ »

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարեւոր է համարում Հայաստանում ճգնաժամի կարգավորումը՝ ներգրավված բոլոր կողմերի երկխոսության ճանապարհով, փոխանցում է նրա մամուլի ծառայությունը:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Նազարբաեւը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույց է ունեցել:
«Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել: Նուրսուլթան Նազարբաեւը Հայաստանի բարեկամական ժողովրդին խաղաղություն եւ անդորր է մաղթել, նաեւ նշել է ստեղծված ճգնաժամի լուծումը բոլոր ներգրավված կողմերի երկխոսության ճանապարհով՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն եւ իրավունքի գերակայության հիման վրա»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր