Լուրեր

ՄՈՒՀԱՄՄԵԴԿԱԼԸՅ ԱԲԸԼԳԱԶԻԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.05.2018

Կից լուսանկարներ

ՄՈՒՀԱՄՄԵԴԿԱԼԸՅ ԱԲԸԼԳԱԶԻԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ամբողջ ալբոմ »

 Ղրղզստանի Վարչապետ Մուհամմեդկալըյ Աբըլգազիևը իր շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել, որ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախանշած պլանները նպատակաուղղված կլինեն ի շահ Հայաստանի ժողովրդի զարգացման և բարգավաճման:
«Ղրղզստանին և Հայաստանին կապում են բարեկամական և գործընկերային հարաբերությունները: Վստահ եմ, որ փոխգործակցության բոլոր ոլորտներում բարեկամության և փոխըմբռնման սկզբունքների հիման վրա կառուցված ղրղզա-հայկական համագործակցությունը այսուհետ ևս կզարգանա հետևողական և դինամիկ կերպով», - ասված է Ղրղզստանի Վարչապետի շնորհավորական ուղերձում:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր