Լուրեր

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ԻՇԽԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ

09.05.2018

Կից լուսանկարներ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ԻՇԽԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ԻՇԽԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը այցելել է Եսիլ քաղաք (Ակմոլայի մարզ): ՀՀ դեսպանին և նրան ուղեկցող անձանց դիմավորել են Եսիլի շրջանի ակիմ Տալգատ Երսեիտովը, նույն շրջանի վետերանների միության նախագահ Սերգալի Ուսուպովը, ակիմատի այլ պաշտոնատար անձինք: ՀՀ դեսպանը և Եսիլի շրջանի ակիմը, Աստանայի և Կոկչետավի մի խումբ մեր հայրենակիցների ուղեկցությամբ, այցելել են քաղաքի գերեզմանատուն, ծաղկեպսակ դրել Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանի (1912-1990) շիրիմին: Ի.Սարիբեկյանը հերոսի կոչման է արժանացել 1944թ. ապրիլին՝ Սևաստոպոլի Սապուն լեռան անառիկ համարվող ամրությունները գրավելիս ցուցաբերած անձնական բացառիկ արիության համար:
Միջոցառմանը հաջորդած հանդիպման ժամանակ Տ.Երսեիտովը իր ելույթում բարձր է գնահատել ՀՀ դեսպանի և տեղի հայերի գորովալից վերաբերմունքը հայազգի Հերոսի հիշատակի հանդեպ, որը կյանքի վերջին 45 տարին ապրել և աշխատել է իրենց շրջանում: ՀՀ դեսպանն իր հերթին ընդգծել է հայ ժողովրդի զավակների անձնուրաց մասնակցությունը և խիզախությունը 2-րդ համաշխարհայինի բոլոր ռազմաճակատներում և Դիմադրության շարժմանը, պատերազմի մասնակիցների հիշատակն անմար պահելու սրբազան պարտքը, առողջություն մաղթել վետերաններին: Դեսպանը ակիմին է նվիրել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կլիմենտ Հարությունյանի «Խորհրդային Միության հերոս Իշխան Բարսեղի Սարիբեկյան» (2017թ., ռուսերեն), որը գրվել և լույս է ընծայվել ՀՀ դեսպանության և Կոկչետավի «Բարի» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Նորիկ Մագլամյանի հովանավորությամբ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր