Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

02.06.2018

Կից լուսանկարներ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված հանդիսություն Աստանայում

Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված հանդիսություն Աստանայում

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Հունիսի 2-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակին, որը կազմակերպել էր ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը՝ Աստանայի, Կարագանդայի և Կոկչետավի հայկական մշակութային կենտրոնների և կիրակնօրյա դպրոցների հետ համատեղ:
Հանդիսության բացմանը ունեցած իր ելույթում դեսպան Արա Սահակյանը կարևորեց 1918թ. մայիսի 28-ին հռչակված Առաջին Հանրապետության դերը հայ ժողովրդի կենսունակ ուժերի համախմբման և թուրք զավթիչների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի հաղթական հերոսամարտերի կազմակերպման գործում: «1918-ի նոյեմբերին առաջին աշխարհամարտի ավարտը ազդարարեց Օսմանյան Թուրքիայի անվերապահ կապիտուլյացիան, բռնազավթված Կարսի նահանգի և Սուրմալուի գավառի միացումը Հանրապետությանը, մի քանի հարյուր հազար գաղթականության վիճակի բարվոքումը: Սակայն օր օրի ամրապնդվող, միջազգային ասպարեզում հայության ընդհանրական շահերի արդարացի լուծմանը հետամուտ հայկական երիտասարդ պետականությունը կործանվեց բոլշևիկների և թուրք ազգայնականների դավադրության հետևանքով՝ կորցնելով բուն հայկական զգալի տարածքներ: 70 տարի հայության մի քանի սերունդ՝ Հայաստանում և սփյուռքում երազել ու պայքարել է հանուն պետական անկախության վերականգնման, որն իրականություն դարձավ 1991-ի սեպտեմբերի 21-ին: Ներկա Հայաստանը հայության նվիրական երազանքների առհավատչյան է, ու մեզանից յուրաքանչյուրը պետք է գործնական պատասխան ունենա՝ ինչո՞վ է ինքն օգնում իր նորացվող Հայրենիքին», - ասաց դեսպանը:
Հանդիսության առթիվ ներկայացված գեղարվեստական ծրագրում հայ մանուկների ու երիտասարդների կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր և ասմունք:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր