Լուրեր

ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԱՍՏԱՆԱՅԻ ԵՎ ԿՈԿՉԵՏԱՈՒԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

03.09.2018

Կից լուսանկարներ

ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԱՍՏԱՆԱՅԻ ԵՎ ԿՈԿՉԵՏԱՈՒԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԱՍՏԱՆԱՅԻ ԵՎ ԿՈԿՉԵՏԱՈՒԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանության անձնակազմն այցելեց հայկական կիրակնօրյա դպրոցներ` ջերմորեն շնորհավորելով գիտելիքի օրվա առթիվ և նվերներ բաժանելով հայ սաներին:
Դեսպան Արա Սահակյանն այցելեց Ղազախստանի մայրաքաղաքից մոտ 300 կմ հեռավորության վրա գտնվող Կոկչետաու քաղաքի բարեկամության պալատում գործող հայկական կիրակնօրյա դպրոց` բաց դաս անցկացնելով երեխաների համար: Դեսպանն ընդգծեց դպրոցի և ընտանիքի դերը հայապահպանության գործում և հորդորեց ծնողներին երեխաների հետ շփվել միայն հայերեն:
Կոկչետաուի «Բարի» հայկական մշակութային միության նախագահ Նորիկ Մագլամյանը, հայերենի ուսուցչուհի Ռուզաննա Դեղյանը, ներկա բազմաթիվ մեր հայրենակիցներ գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի դեսպանության մշտական ուշադրությունը կիրակնօրյա դպրոցի սաների հանդեպ:
Ղազախստանում Հայաստանի հյուպատոս Գոռ Եդիգարյանը հյուրընկալվեց Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցում` բաց դասի ընթացքում տարբեր տարիքի սաներին ներկայացնելով Հայաստանի պատմությունն ու աշխարհագրությունը:
Աստանայի «Վան» հայկական մշակութային միության նախագահ Սահակ Սալումյանը, հայերենի ուսուցչուհի Հայաստան Մնեյանը նշեցին հայ դիվանագետների` ավանդական դարձած և կանոնավոր այցելությունները կիրակնօրյա դպրոց, որոնց ընթացքում հայ մանուկները Մայր հայրենիքի հետ հաղորդակցության նոր լիցք են ստանում:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր