Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

21.09.2018

Կից լուսանկարներ

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԿՏՈԲԵ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԿՏՅՈՒԲԻՆՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Wyndham Garden» հյուրանոցի հանդիսասրահում տեղի ունեցավ Ղազախստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին:
Ընդունելությանը ներկա էին ավելի քան 200 հյուրեր: Նրանց թվում էին նաև ՂՀ Սենատի և Մաժիլիսի պատգամավորներ, ՂՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ, ձեռնարկատերեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին դեսպան Արա Սահակյանը և ՂՀ ներդրումների ու զարգացման փոխնախարար Թիմուր Տոկտաբաևը: Դեսպանն իր ելույթում ընդգծեց Անկախության անանց նշանակությունը, ինչպես նաև Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը:
Այնուհետև, դեսպանը ՂՀ ներդրումների ու զարգացման փոխնախարար Թիմուր Տոկտաբաևին նվիրեց Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի նախաձեռնությամբ և ՂՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ ղազախերենով հայկական պոեզիայի օրերս լույս տեսած «Արարատի մեղմ հովերը» հատընտիրի առաջին օրինակը:
Հայկական մեղեդիների կատարմամբ հանդես եկան դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը և ջութակահար Անդրանիկ Արաբյանը:
Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու տեղի հայ խոհարարների պատրաստած ուտեստները և «Արարատ» հայկական կոնյակը:
Ընդունելությանը ներկա դեսպաններին և պատվավոր մյուս հյուրերին Հայաստանի դեսպանի կողմից ընծայվեցին ծիրանենու փայտից պատրաստված դուդուկներ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր