Լուրեր

Դեսպան Սահակյանի հրաժեշտի հանդիպումը ՂՀ ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկի հետ

05.11.2018

Կից լուսանկարներ

Դեսպան Սահակյանի հրաժեշտի հանդիպումը ՂՀ ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկի հետ

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 5-ին ՀՀ դեսպան Արա Սահակյանը Ղազախստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ ՂՀ ներդրումների և զարգացման նախարար, առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի (ՄԿՀ) համանախագահ Ժենիս Կասըմբեկի հետ:

Ողջունելով հյուրին` Ժենիս Կասիմբեկը գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի հետ Ղազախստանի միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը:

Անդրադառնալով ՄԿՀ աշխատանքներին, մասնավորապես` 2017թ. սեպտեմբերի 26-27-ին Երևանում կայացած ՄԿՀ 7-րդ նիստին` դեսպան Սահակյանը կարևորեց նիստի արձանագրությամբ ընդունված փոխադարձ հանձնառությունների պատշաճ կատարումը և հույս հայտնեց, որ Աստանայում մոտ ապագայում կկայանա ՄԿՀ հերթական նիստը:

Դեսպանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է հայ մասնագետների այցը Աստանա` «Ոսկերչական տուն-Հայաստան» տոնավաճառային հարթակների կազմակերպական հարցերի քննարկման նպատակով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Ղազախստանի իշխանություններին, ի դեմս` ներդրումների և զարգացման նախարարի, դեսպանությանը ցուցաբերված մշտական աջակցության, սերտ փոխգործակցության համար: Նախարարը, իր հերթին, ընդգծեց դեսպան Սահակյանի ներդրումը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Եդիգարյանը:

https://www.mfa.am/…/press-relea…/2018/11/05/embassy-kz/8683 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր