Լուրեր

Ղազախստանի Ալմաթի քաղաքում բացվեց ՀՀ պատվավոր հյուպատոսություն

12.11.2018

Կից լուսանկարներ

Ղազախստանի Ալմաթի քաղաքում բացվեց ՀՀ պատվավոր հյուպատոսություն

Ղազախստանի Ալմաթի քաղաքում բացվեց ՀՀ պատվավոր հյուպատոսություն

Ամբողջ ալբոմ »

 Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հանդիսավոր բացումը:

Հանդիսավոր արարողությանը ՂՀ-ում ՀՀ դեսպան Արա Սահակյանն ընդգծեց իր ելույթում, որ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հարություն Պողոսյանի գործունեության նպատակն է լինելու նպաստել հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանը առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

Երախտագիտություն հայտնելով վստահության համար՝ ՀՀ պատվավոր հյուպատոս Հարություն Պողոսյանը հավաստիացրեց, որ ամեն ջանք կգործադրի իր պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար:

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Ալմաթիում ՂՀ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Ռուսլան Բուլտրիկովը, Ալմաթիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Եվգենի Բոբրովը, Ալմաթիում Բելգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս, «Պատվավոր հյուպատոսների հասարակություն» հասարակական միության խորհրդի նախագահ Դենիս վան դեն Վեյխը, ովքեր շնորհավորեցին և իրենց աջակցությունը հայտնեցին նորանշանակ պատվավոր հյուպատոսին:

Հանդիսավոր արարողությունից հետո տրված ընդունելությանը ելույթներով հանդես եկան «Մասիս» հայկական միության «Արաքս» պարային համույթը, դուդուկահար Վռամ Մինասյանը:

Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության հանդիսավոր բացմանը ներկա էին նաև ՂՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ՂՀ տարբեր մարզերից ժամանած հայ համայնքային գործիչներ, այլ հյուրեր:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր