• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Ղազախստանում կազմակերպվող միջոցառումներին Հայաստանի դեսպանության մասնակցության մասին

08 ապրիլի, 2025
Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Ղազախստանում կազմակերպվող միջոցառումներին Հայաստանի դեսպանության մասնակցության մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025թ․ ապրիլի 8-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մասնակցել է «Ֆրանկոֆոն գարնան» 15-րդ շրջանի բացմանը նվիրված մամլո ասուլիսին։

Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Կենտրոնական հաղորդակցման ծառայության հարթակում՝ Հայաստանի, Բելգիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանությունների մասնակցությամբ կազմակերպված ասուլիսին դեսպան Ա․Ղևոնդյանն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների անցկացման կարևորությունը, որոնք կոչված են միավորել երկրներն ու ժողովուրդները ֆրանսերեն լեզվի և մշակութային բազմազանության առաջմղման, կրթության և վերապատրաստման խթանման, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացման, ինչպես նաև համերաշխության ամրապնդման շուրջ։ Իր խոսքում Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը նաև ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի ջանքերն, ինչպես նաև 2027թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի Տասներորդ մարզական և մշակութային խաղերի նախապատրաստման ընթացքը։

Անդրադառնալով Ղազախստանում «Ֆրանկոֆոն գարնան» 15-րդ շրջանին, որով նախատեսված է լայն ծրագիր, Հայաստանի դեսպանը նշել է, որ ընթացիկ տարում Ղազախստանի չորս քաղաքներում՝ Աստանա, Ալմաթիում, Կարագանդայում և Շիմքենտում կկազմակերպվի հայ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի «Նա, ում սպասում էին» ֆիլմի ցուցադրությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: