• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի դեսպանի հանդիպումը Ղազախստանի տրանսպորտի նախարարի հետ

12 դեկտեմբերի, 2025
Հայաստանի դեսպանի հանդիպումը Ղազախստանի տրանսպորտի նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025թ․ դեկտեմբերի 12-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հետ։

Հանդիպմանը դիտարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Փաշինյանի՝ 2025թ․ նոյեմբերի 20-21-ը Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված բարձր պայմանավորվածություններին՝ միտված Հայաստանի և Ղազախստանի միջև տրանսպորտային-տարանցիկ համագործակցության առաջմղման ջանքերին՝ վերահաստատելով Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիային շաղկապող երթուղիների համատեղ զարգացման մասով երկրների հետաքրքրվածությանը։ Դիտարկվել է 2024-2025թթ․ համար առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական «Ճանապարհային քարտեզի»՝ տրանսպորտի ոլորտին հարաբերվող դրույթների իրականացման ընթացքը։ Առանձնահատուկ շեշտ է դրվել Երևանի և Աստանայի միջև ուղիղ կանոնավոր օդային հաղորդակցման շուտափույթ գործարկման պահանջվածության հանգամանքին։

Տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային կոմունիկացիաների դիվերսիֆիկացման համատեքստում, արդեն իսկ գործածվող ուղղությունների հետ մեկտեղ, ընդգծվել է Ղազախստան – Թուրքմենստան – Իրան – Հայաստան մուլտիմոդալ կապուղու զարգացման կարևորությունը, այդ թվում՝ սահմանամերձ համագործակցության «Խորգոս» միջազգային կենտրոնի, ղազախստանյան Ակտաու և Կուռիկ նավահանգիստների, ինչպես նաև Չինաստանի Սիան քաղաքում գործող ղազախստանյան երկաթուղային տերմինալի հնարավորությունների գործարկմամբ։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների աշխուժացման շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: