Ղազախստան
Հայ համայնքը Ղազախստանում
Հայ համայնքը Ղազախստանում սկսեց ձեւավորվել XIX դարի 2-րդ կեսին, Ռուսական կայսրության կազմի մեջ Կենտրոնական Ասիայի մտնելուց հետո: Հայերի թիվը աճել է խորհրդային տարիներին, երբ Ղազախստանում սկսվեց ակտիվ արդյունաբերական շինարարությունը:
Հայկական համայնքներ ներկայումս կան Աստանա, Ալմաթի, Կարագանդա, Ակտաու, Ակտոբե, Ուրալսկ, Պավլոդար, Պետրոպավլովսկ, ինչպես նաեւ Ղազախստանի այլ քաղաքներում: Ներկայումս Ղազախստանում բնակվում է մոտավորապես 20-25 հազար հայ: Գործում են 14 ազգային մշակութային կենտրոններ, ինչպես նաեւ տասը կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ուսանում են 300-400 աշակերտներ:
Հայերը խաղացել նշանավոր դեր Ղազախստանի պատմության մեջ` ներդնելով իրենց ավանդաը երկրի պետական շինարարության, գիտության եւ մշակույթի զարգացման գործում: Մինչ օրս երկրում պահպանվում է Ղազախստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1933-1938թթ.) Լեւոն Միրզոյանի մասին հիշատակը:
2004թ-ին ստեղծվեց «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ասոցացիան, որի մեջ ընդգրկվեցին Ղազախստանում գործող 14 հայկական համայնքային կառույցները: Ասոցիացիայի նախագահն է հայտնի գործարար Ա. Կարապետյանը:
2007թ-ին Ալմաթիի հայկական մշակույթային կենտրոնի տարածքում կառուցվեց «Սուրբ Կարապետ» եկեղեցին: (Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի կողմից եկեղեցու հոգեւոր հովիվ նշանակվեց քահանա Տեր-Մարկոսը):
Ալմաթիում 2007թ-ից լույս է տեսնում «Նաիրի» հայկական ազգային ամսաթերթը: 5 հազար տպաքանակով լույս ընծայվող ամսաթերթը եռալեզու է. նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն եւ ղազախերեն լեզուններով:
Ղազախստանի հայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երկրի քաղաքական եւ հասարակական կյանքին, այդ թվում` Ղազախստանի ժողովդրի ասամբլեային: