• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Պավլոդարում նշվեց հայկական մշակութային կենտրոնի 20-ամյակը

04 ապրիլի, 2015

2015 թ․ ապրիլի 4-ին Ղազախստանի Հանրապետության Պավլոդար քաղաքում հանդիսավորությամբ նշվեց «Հայրենիք» հայկական մշակութային կենտրոնի հիմնադրման 20 ամյակը, որին, կազմակերպիչների հրավերով, մասնակցեցին նաև ՂՀ-ում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար Մհեր Բադալյանը, ինչպես և երկրի այլ մարզերից ժամանած հայկական ՄԿ-ների ղեկավարներ։ Հյուրերը նախ այցելեցին տեղի «Բարեկամության տուն», որտեղ ՂՀ Ժողովուրդների Ասամբլեայի մարզային բաժանմունքի ղեկավարը ծանոթացրեց մարզի ազգային կենտրոնների, մասնավորապես՝ «Հայրենիք» ՀՄԿ-ի և հայկական կիրակնօրյա դպրոցի ուր հաճախում է երկու տասնյակից ավելի երեխա գործունեությանը։

Հյուրերը եղան Պավլոդարում 2006թ․ տեղադրված հայկական խաչքարի մոտ, ապա այցելեցին գեղարվեստի թանգարան, որտեղ կազմակերպվել էր Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, Դմիտրի Նալբանդյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, ինչպես և Սարգիս Սանոսյանի և տեղացի մոտ երեք տասնյակ հայ գեղանկարիչների գործերի ցուցահանդես։

Գլխավոր հանդիսությանը, որ տեղի ունեցավ Պավլոդարի մշակույթի կենտրոնում, ներկա էին մարզի ակիմի տեղակալ Նուրժան Աշիմբետովը, Պավլոդարի քաղաքապետ Բոլատ Բակաուովը, մարզի ազգային մշակութային կենտրոնների ղեկավարները, մեծ թվով հայեր։ Իր ելույթում շնորհավորելով «Հայրենիք» ՀՄԿ-ին 20-ամյակի առթիվ՝ դեսպանության 2-րդ քարտուղար Մ․Բադալյանը կարևորեց նրա դերը տեղի հայ ազգային-մշակութային կյանքի և հայոց լեզվի պահպանման գործում։ Պրն Բադալյանը հրապարակեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Ս․Սրապիոնյանի ուղերձը, նախարարության պատվոգրեր հանձնեց «Հայրենիք ՀՄԿ-ի նախագահ Էլմիրա Պետրոսյանին և կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանին։
Երեկոյան «Ուրարտու» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ հայկական խոհանոցի բազմատեսակ ուտեստների համտես, որով սկսվեց ազգային ճաշատեսակների յուրատեսակ փառատոնը։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: