• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

համաժողով՝ «Միջուկային զենքից զերծ աշխարհի կառուցումը»

29 օգոստոսի, 2016
 Ս.թ. օգոստոսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Անկախության պալատում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Միջուկային զենքից զերծ աշխարհի կառուցումը» թեմայով: Համաժողովին մասնակցում էին քաղաքական գործիչներ, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ աշխարհի 50-ից ավելի երկրներից:
 Համաժողովին ծրագրային ելույթով հանդես եկավ ՂՀ Նախագահ Ն.Նազարբաևը, որը ընդգծեց 25 տարի առաջ Սեմիպալատինսկում միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Ղազախստանի ընդունած որոշման պատմական նշանակությունը: Նա նշեց, որ Ղազախստանը կամովին հրաժարվեց աղետաբեր ժառանգությունից, սակայն նրա այդ քայլին ոչ մի այլ միջուկային պետություն չհետևեց: ՂՀ Նախագահը վճռականություն հայտնեց շարունակելու ջանքերը՝ ոչ միայն միջուկային փորձարկումներն իսպառ բացառելու, այլև մոլորակի վրա կուտակված միջուկային զինանոցը վերացնելու ուղղութամբ:
  Համաժողովի առաջին նիստում, որը վարում էր ՂՀ արտգործնախարար Ե.Իդրիսովը, ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա իր ելույթի առանցքային թեմա էր դարձրել «պատերա՞զմ, թե՞ անվտանգություն առանց միջուկային զենքի» երկընտրանքի քննությունը:
 «Միջուկային զենքից զերծ աշխարհի կառուցումը» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին ընդունեց Ղազախստանի Խորհրդարանի Մաժիլիսի փոխնախագահ Վլադիմիր Բոժկոն:
 Ողջունելով հայ գործընկերոջը և շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու համար՝ Վ.Բոժկոն ներկայացրեց նորընտիր Մաժիլիսի կառուցվածքը, օրենսդրական գործունեության հիմնական ուղղությունները, միջխորհրդարանական համագործակցության առաջնահերթությունները: ՂՀ Մաժիլիսի փոխնախագահը հատուկ անդրադարձ կատարեց հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ներկա վիճակին, գոհունակությամբ  ընդգծեց դրանց բարեկամական, դաշնակցային բնույթը և հույս հայտնեց, որ, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին, երկկողմ տնտեսական կապերը ընդարձակվելու ներուժ ունեն:
 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ա.Զաքարյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունները, ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ընթացքը, ընդգծեց հայ-ղազախական հարաբերությունների խորհրդարանական բաղադրիչը զարգացնելու, մասնավորապես՝ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերն աշխուժացնելու և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու կարևորությունը: Ա.Զաքարյանը և Վ.Բոժկոն հանդես եկան իրենց երկրների խորհրդարաններում ստեղծված բարեկամության խմբի փոխայցելություն կազմակերպելու առաջարկներով:
 Հանդիպմանը ներկա էին ՂՀ Խորհրդարանի Մաժիլիսի միջազգային կապերի, պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի քարտուղար Իրինա Արոնովան, հայ-ղազախական բարեկամության խմբի նախագահ Բեյբըթ Մամրաևը, Մաժիլիսի պատգամավոր Նարինե Միքայելյանը, ինչպես նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը: 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: