• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի մասին

06 հոկտեմբերի, 2016
Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Աստանայում կայացավ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը:
ՀՀ և ՂՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը նախագահում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՂՀ ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասըմբեկը: Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ:
ՄԿՀ հայկական կողմի համանախագահ Սուրեն Կարայանը, շնորհակալություն հայտնելով ղազախ գործընկերոջը նիստի աշխատանքների նախապատրաստման և հյուրընկալության  համար, ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-ղազախական ՄՀԿ-ի դերը երկու երկրների միջև առևտրատնտեսական, ինովացիոն, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման գործում: Նախարարը, մասնավորապես, նշեց, որ առկա է մեծ ներուժ, որի բացահայտումը կարող է խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները՝ բարձրացնելով դրանք որակապես նոր մակարդակի: «Արտաքին առևտրի ոլորտում համագործակցության չիրացված հնարավորությունների օգտագործումը, ներդրումների ներգրավումը, արդյունաբերական և գիտատեխնիկական փոխգործակցությունն, անշուշտ, բարերար ազդեցություն կունենան մեր երկրների զարգացման և գործընկերության տեմպերի վրա» - նշեց պրն Ս.Կարայանը:
ՄՀԿ ղազախական կողմի համանախագահ Ժ.Կասըմբեկը ողջունելով հայաստանցի հյուրերին՝ արձանագրեց, որ ընթացիկ նիստի անցկացումը համընկավ երկու երկրների համար նշանակալի իրադարձությունների՝ նոր կառավարությունների ձևավորման և առաջիկայում Ղազախստանի Նախագահ Ն.Նազարբաևի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստման հետ: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ միջկառավարական հանձնաժողովի ջանքերով վերջնականապես համաձայնեցվել և Նախագահներ Սերժ Սարգսյանի և Նուրսուլթան Նազարբաևի միջև պաշտոնական հանդիպման շրջանակներում ստորագրման համար պատրաստվել է հինգ միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագիր: 
ՄՀԿ նիստում քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի բնագավառներում համագործակցության զարգացման, գործարար շրջանակների փոխադարձ շփումների աշխուժացման, փոքր և միջին գործարարության խթանման բնագավառներում փորձի փոխանակման կարևորության հարցեր:
Նիստի արդյունքներով համանախագահներ Ս.Կարայանը և Ժ.Կասըմբեկը ստորագրեցին արձանագրություն, որը հաստատեց նախընթաց երեք տարում կատարված աշխատանքի արդյունքները և նախանշեց համագործակցության հետագա խորացման ուղղությունները:
Որոշում ընդունվեց ՀՀ և ՂՀ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ 7-րդ նիստը անցկացնել 2017 թվականին, Երևանում:
Հոկտեմբերի 7-ին Աստանայում աշխատանքային այցով Աստանայում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում ունեցավ «Աստանա Էքսպո-2017» ազգային ընկերության վարչության նախագահ Ախմետժան Եսիմովի հետ՝ վերջինիս խնդրանքով: Ներկայացնելով միջազգային այս կարևոր ցուցահանդեսի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները՝ Ա.Եսիմովը խնդրեց ՀՀ բարձագույն ղեկավարությանը հայտնել նշված ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության առնչությամբ Ղազախստանի շահագրգռվածությունը: «Հայ-ղազախական միջպետական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում, և մեզ համար ցանկալի է Հայաստանի մասնակցությունը» - ասաց նա: Նախարար Ս.Կարայանի խնդրանքով Ա.Եսիմովը ներկայացրեց Հայաստանի հնարավոր մասնակցության իրավապայմանագրային հիմքերն ու պայմանները: Ս.Կարայանը խոստացավ, հաշվի առնելով ժամկետների սղությունը, առաջիկա օրերին պաշտոնական պատասխան տալ ղազախական կողմի առաջարկին:       
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: