• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

ՍԻՐԻԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 հոկտեմբերի, 2016

Ղազախստանի Հանրապետությունում
հայկական մշակութային կենտրոնների
ղեկավարներին

Հարգելի հայրենակիցներ,
ՀՀ արտաքին գործերի նախարարության հանձնարարությամբ դիմում եմ Ձեզ՝ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ փախստականներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Չորս տարուց ավելի Սիրիայում շարունակվող պատերազմի զոհ են գնացել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, մի քանի միլիոն մարդ դարձել է փախստական:
«Իսլամական պետություն» հորջորջվող ահաբեկչական խմբավորման թիրախ են դարձել Սիրայում դարեր ի վեր ապրող քրիստոնեաները, այդ թվում՝ մեր հայ եղբայրներն ու քույրերը:
Ոչնչացման եզրին է սփյուռքահայ ամուր ու շեն համայնքներից մեկը՝ սիրիահայությունը:
Սիրիական զինված հակամարտության առաջին օրերից սկսած Հայաստանի իշխանությունները միջազգային հարթակներում հանդես են գալիս սիրիական տագնապը խաղաղ ճանապարհով լուծելու նախաձեռնություններով, հումանիտար օգնություն են առաքում պատերազմից տուժած հայությանը օգնելու նպատակով: Սակայն նման մասշտաբային աղետին հնարավոր է դիմակայելու միայն ողջ հայության ջանքերի միավորմամբ, և մենք հուսով ենք, որ մեր կոչը լսելի կլինի Ղազախստանում ապրող հայության բոլոր խավերին:
Ճշմարիտ հայրենասիրությունը պահանջում է գործնական քայլերի ձեռնարկում:
Խնդրում ենք դրսևորել գթասրտություն և ձեր լուման ներդնել հանուն մեր տարաբախտ հայրենակիցների օգնության:
Հանգանակած միջոցների մասին դեսպանությանը տեղեկացնելուն պես՝ Ձեզ կհայտնենք, թե ինչ հաշվեհամարի պետք է փոխանցել դրանք:

Հարգանքով և հույսով՝

Արա Սահակյան
Ղազախստանում Հայաստանի դեսպան
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: