• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Նուր-Սուլթանում տեղի ունեցավ բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայերի ցեղասպանության Սուրբ նահատակների

24 ապրիլի, 2021

Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարում տեղի ունեցավ բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայերի ցեղասպանության Սուրբ նահատակների: Կարգն անցկացվեց Նուր-Սուլթանի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևի (Сергий Карамышев) կողմից:

Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպանության դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Մանասերյանը, դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները:

Ա.Մանասերյանն իր ելույթում ներկայացրեց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրվա խորհուրդը և ընդգծեց, որ հայ ժողովուրդը զրկվել է իր բնօրրանից, իսկ Հայերի ցեղասպանության իրականացման համար պատասխանատու կողմը շարունակում է ժխտել փաստը։ Հանցագործի անպատժելիությունը խրախուսում է նաև Ադրբեջանին շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը և ատելության քարոզը հայ ժողովրդի հանդեպ։

ՀՀ դեսպանորդը շնորհակալություն հայտնեց Ս.Կարամիշևին ռուս ուղղափառ եկեղեցու տարածքում հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունն ավանդաբար ստեղծելու և եղբայրական եկեղեցու ցուցաբերած համերաշխության համար:

Այնուհետև ՀՀ դեսպանորդը ծաղկեպսակ զետեղեց տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ նահատակների հիշատակին: 

Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթի քաղաքի, Ակտոբեի, Մանգիստաուի, Պավլոդարի, Ատիրաուի, Արևելաղազախստանյան մարզերի ներկայացուցիչները ևս, հնարավորության դեպքում, հաշվի առնելով և պահպանելով երկրում հայտարարված կարանտինային ռեժիմի սահմանափակումները, հարգանքի տուրք մատուցեցին Հայերի ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: