• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ղևոնդյանի այցելությունը «Խորգոս» կենտրոն

14 նոյեմբերի, 2023
Ս․թ․ նոյեմբերի 13-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի այցելությունը Ղազախստանի և Չինաստանի սահմանամերձ հատվածում տեղակայված առևտրի, տնտեսական, ներդրումային փոխգործակցության, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համալիր հանդիսացող սահմանակից համագործակցության «Խորգոս» Միջազգային կենտրոն /ՄԿՍՀ/։
 
Կայացած հանդիպման ընթացքում՝ ««Խորգոս» Միջազգային կենտրոն սահմանակից համագործակցության Հատուկ տնտեսական գոտի» Կառավարող ընկերության ԲԸ նախագահի պ/կ Երսին Օրազաևը ՀՀ դեսպանին է ներկայացրել կենտրոնի գործունեությունն ու հեռանկարային ծրագրերը, որոնք իրականացվում են «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» ռազմավարության և Ղազախստանի կողմից հռչակված «НҰРЛЫ ЖОЛ» /«Ճանապարհ դեպի ապագա»/ տնտեսական քաղաքականության շրջանակներում։
 
Հանգամանալից դիտարկվել են կենտրոնի կողմից տրամադրվող արտոնություններին ու առանձնաշնորհումներին, ինչպես նաև ՄԿՍՀ լոգիստիկ հնարավորություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ կենտրոնի ղազախստանյան և չինական հատվածներով փոխադրվող կոնտեյներային տարանցիկ բեռների մասով։
 
Հանդիպմանը դեսպան Ա․Ղևոնդյանն ընդգծել է «Խորգոս»-ի գործունեության վերաբերյալ տեղեկատվության ավելի լայն տարածման պահանջվածությունը Հայաստանում և հայկական տնտեսվարող սուբյեկտների շրջանակներում, որոնք շահագրգռված են կենտրոնի տարածքում հայկական ապրանքների ներկայացվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև փոխշահավետ արտահանման-ներկրման գործողությունների իրականացման հարցում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: