• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղրղզստանում Հայաստանի պատվավոր հյուպատոսության հանդիսավոր բացման վերաբերյալ

10 դեկտեմբերի, 2024

2024թ․ դեկտեմբերի 10-ին կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հանդիսավոր բացումը։

Բացման արարողությանը մասնակցել են Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, Ղրղզստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները, Բիշկեկում գործող Պատվավոր հյուպատոսների ակումբի անդամներն, ինչպես նաև Ղրղզստանի գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչները։

Ղրղզստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Ա․Ղևոնդյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ պատվավոր հյուպատոսության հիմնումն ևս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Ղրղզստանի հետ համակարգային հիմքի վրա՝ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ոգով հարաբերությունների հետագա կառուցման հարցում։ Շնորհավորելով Ա․Վանյանին՝ պատվավոր հյուպատոսի պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ, դեսպան Ա․Ղևոնդյանը հույս է հայտնել առ այն, որ հյուպատոսության գործունեությունը մոտ ապագայում կդրսևորվի գործնական արդյունքներով՝ փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար գրավիչ նախագծերի իրականացման աջակցության շեշտադրմամբ։

Իր հերթին՝ Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ս․Ժումակադիրը նշել է, որ պատվավոր հյուպատոսության հիմնադրումը ամրապնդում է ներկայումս Հայաստանի և Ղրղզստանի միջև մի շարք ուղղություններով դիտվող՝ փոխհարաբերությունների աշխուժացումը։

Երախտագիտություն հայտնելով վստահության համար՝ պատվավոր հյուպատոս Ա․Վանյանը ընդգծել է երկկողմ համագործակցության զարգացմանն աջակցելու մասով իր պատրաստակամությունը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: