• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել նախարար Կարաբաևի հետ

28 փետրվարի, 2025
Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել նախարար Կարաբաևի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025թ․ փետրվարի 27-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևի հետ։

Հանդիպմանը քննարկվել է տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում ՀՀ-ՂՀ փոխգործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի՝ 2024թ․-ին Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված բարձր պայմանավորվածությունների համաձայն ։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է եղել երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցման վերսկսման և թռիչքների աշխարհագրության ընդլայնման հարցերը։ Դեսպան Ա․Ղևոնդյանը՝ զբոսաշրջության զարգացման, գործարար շփումների, ինչպես նաև քաղաքացիների փոխադարձ այցելությունների համատեքստում ընդգծելով կանոնավոր չվերթների պահանջվածությունը, նախարար Մ․Կարաբաևին ներկայացրել է ավիացիոն հաղորդակցության մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններին։

Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության 2024-2025թթ ճանապարհային քարտեզի՝ տրանսպորտի ոլորտին վերաբերող դրույթների դիտարկման շրջանակներում երկուստեք ընդգծվել է վերջիններիս իրագործման արագացման կարևորությունն՝ փոխադարձ առևտրի համար ավելի բարենպաստ պայմաններ ապահովելու, ինչպես նաև թե՛ ազգային, թե՛ տարածաշրջանային մակարդակներում տարանցիկ ներուժի ամրապնդման շեշտադրմամբ։

Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է պատրաստակամությունն առ սերտ երկխոսություն՝ ուղղված տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: