• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի մասնակցությունը Ալմաթիում կայացած ԱՊՀ ԱԳՆԽ նիստին

17 ապրիլի, 2025

2025թ․ ապրիլի 11-ին Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) կայացել է Անկախ Պետությունների Համագործակցության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուհրիդդինի նախագահությամբ կայացած նիստին պատվիրակությունների ղեկավարներին ողջույնի խոսքով է դիմել Ղազախստանի Հանրապետության վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։

Նեղ կազմով հանդիպման ընթացքում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Համագործակցության ձևաչափում փոխգործակցության, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Քննարկման առանձին թեմա է հանդիսացել նախորդ տարում Անկախ Պետությունների Համագործակցության ոլորտային համագործակցության մարմինների գործունեության վերլուծությունը։ Նշյալ հարցի շուրջ զեկույցով է հանդես եկել ԱՊՀ Գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Լիագումար նիստի արդյունքներով հաստատվել և հավանության են արժանացել մի շարք փաստաթղթեր, որոնք կներկայացվեն ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի դիտարկմանը։

ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 9-ին՝ Դուշանբեում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: