• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ղևոնդյանը մասնակցել է «Հայաստան – Տաջիկստան» բարեկամական խմբի նիստին

12 նոյեմբերի, 2025

2025թ․ նոյեմբերի 12-ին Դուշանբեում կայացել է «Հայաստան-Տաջիկստան» խորհրդարանական բարեկամական խմբի հերթական նիստը, որն անց է կացվել խմբի ազգային մասերի ղեկավարներ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլիի Մաջլիսի նամոյանդագոնի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովի և Ռուսատմ Լատիֆզոդայի համանախագահության ներքո։

Միջոցառմանը մասնակցել է նաև Տաջիկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Արմեն Ղևոնդյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի բազմաոլորտ համագործակցության բաղկացուցիչ մաս հանդիսացող միջխորհրդարանական փոխգործակցության հետագա աշխուժացմանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է հետագա համատեղ քայլերի կարևորությունը՝ միտված երկկողմ միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն՝ քաղաքական երկխոսության առաջմղման, ինչպես նաև փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար նախագծերի իրականացման շեշտադրմամբ։

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները փոխադարձաբար տեղեկացվել են ազգային խորհրդարանների ընթացիկ գործունեության մասին, կիսվել են երկրներում օրենսդրական գործունեության զարգացմանն ու հանրության լայն շերտերի հետ տարվող աշխատանքի կատարելագործմանը միտված բարեփոխումների ընթացքի մասին։ Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության հարցերին, երկուստեք ընդգծվել է բազմակողմ ճյուղային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնման հետաքրքրվածությունը։

Ա․Սանդիկովը նաև հանգամանալից ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին և Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIPP և «Խաղաղության խաչմերուկ»-ի նախագծերի իրականացմանն առնչվող հարցերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: