• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

«Սամրուկ-Կազինայի» ղեկավարության հետ հանդիպման մասին

22 հունիսի, 2023
«Սամրուկ-Կազինայի» ղեկավարության հետ հանդիպման մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ հունիսի 22-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է «Սամրուկ-Կազինա» բաժնետիրական ընկերության նախագահության ղեկավար Նուրլան Ժակուպովի հետ։
Հանդիպմանը ՀՀ դեսպանին ներկայացվել են մի քանի հարյուր ձեռնարկություններ միավորող ղազախստանյան ազգային հոլդինգի գործունության ուղղությունները, որոնք ծավալվում են նավթագազային և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում, քիմիական և միջուկային արդյունաբերության, լեռնամետալուրգիական համալիրի ու էներգետիկայի բնագավառներում ։
Մտքերի փոխանակման ընթացքում վերահաստատվել է Բաժնետիրական ընկերության պատրաստակամությունը համատեղ մշակել ծրագրեր, որոնք միտված կլինեն երկու պետությունների շահագրգիռ ընկերությունների և գործարար շրջանակների միջև երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը: Այս համատեքստում արծարծվել է նաև դեսպանության և «Սամրուկ-Կազինայի» միջև փոխգործակցության հարցը՝ հօգուտ հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա առաջմղման։
 
«Սամրուկ-Կազինա» ներդրումային հոլդինգը ստեղծվել է 2008թ․-ին՝ Ղազախստանի ազգային բարեկեցության բարձրացման և երկրի տնտեսության արդիականացման նպատակով։ Հոլդինգի միակ բաժնետերն է Ղազախստանի կառավարությունը։
«Սամրուկ-Կազինա»-ի կազմում են այնպիսի ազգային ընկերություններ, ինչպիսիք են «Ղազախստանի երկաթուղի», «Կազմունայգազ», «Կազպոչտա», «Կազախտելեկոմ» ու այլ տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ բնական մենաշնորհներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: