• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հանդիպում «Kazakhstan Temir Zholy»-ում

29 հունիսի, 2023
Հանդիպում «Kazakhstan Temir Zholy»-ում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

  Ս․թ․ հունիսի 29-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Қазақстан темір жолы» /Kazakhstan Temir Zholy/ Ազգային ընկերություն» ԲԸ նախագահության ղեկավար Նուրլան Սաուրանբաևի հետ։

   Տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի տարանցիկ ներուժի աճին միտված երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների համատեքստում Ն․Սաուրանբաևը ներկայացրել է «Қазақстан темір жолы»-ի մոտեցումները, որոնք միտված են բեռների արագ ձևակերպման, մաքսային հայտարարագրման և սակագնագոյացման գործընթացների լավարկմանը և կիրառելի են նաև Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղու երկայնքով իրականացվող կոնտեյներային փոխադրումների պարագայում:

 Իր հերթին՝ դեսպան Ա․Ղևոնդյանը ներկայացրել է ՀՀ, ՌԴ և ԱՀ փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ գործող՝ տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով Աշխատանքային խմբի շրջանակներում բանակցությունների ընթացքը, որոնց շրջանակներում ընդհանուր ընկալում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման և վերջինիս շահագործման կազմակերպմանն ուղղված քայլերի հերթականության մասով։ Բացի այդ, ներկայացվել է նաև հայաստանյան կողմի մտադրությունը՝ մոտալուտ ժամանակներս ավարտել Մարգարա անցակետի ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքները, որի շահագործման հնարավորությունը դիտարկվում է երրորդ պետությունների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրողների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով բանակցային ձևաչափում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։

 Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է երկկողմ տնտեսական փոխգործակցության համատեքստում շահագործվող երկաթուղային երթուղիների դիվերսիֆիկացմանն ու պահանջարկ ունեցող հեռանկարային կապուղիների մասով առաջարկների մշակմանը նպաստող քննարկումները շարունակելու վերաբերյալ պատրաստակամությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: