• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ալմաթիում հիմնվել է «Մանթաշյանց» գործարարների միության մասնաճյուղը

12 նոյեմբերի, 2023

Ս․թ․ նոյեմբերի 12-ին Ղազախստանի հարավային մայրաքաղաքում կայացել է ներկայումս ողջ աշխարհից մոտ 450 ռեզիդենտ միավորող գործարար էկոհամակարգի՝ «Մանթաշյանց» գործարարների միության մասնաճյուղի հանդիսավոր բացումը։

Միջոցառմանը մասնակցել են տնտեսության ամենատարբեր ոլորտներում մասնագիտացող մի քանի տասնյակ ձեռնարկատերեր և բիզնեսի ներկայացուցիչներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ղազախստանից։

Ողջունելով «Մանթաշյանց-Ալմաթի» ակումբի հիմնումը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն ընդգծել է գործարար հարթակների պահանջվածությունը, որոնք նպաստում են ինչպես բիզնեսի զարգացմանն, այնպես էլ հեռանկարային գործնական կապերի հաստատմանն՝ այդ թվում Հայաստանում, Ղազախստանում և այլ երկրներում գործընկերների թիրախային բացահայտման շնորհիվ։ Հաջողություն մաղթելով ակումբի առաքելության կյանքի կոչման գործում՝ դեսպան Ա․Ղևոնդյանը հույս է հայտնել, որ վերջինիս գործունեությունը կպսակվի երկկողմ ապրանքաշրջանառության աճով և նոր փոխշահավետ նախագծերով, ինչպես նաև հնարավորություն կընձեռի ապահովել բիզնես-պետություն հետադարձ կապն՝ աջակցելով Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախստանյան միջկառավարական հանձնաժողովի ջանքերին։

Միջոցառման մասնակիցները քննարկել են ակումբի առաջիկա խնդիրներն ու մատնանշել հստակ քայլեր՝ միտված արտահանման-ներկրման գործարքների ընդլայնմանն, ինչպես նաև օպտիմալ տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների մշակմանը։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: