• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

«Հայաստան-Ղրղզստան» խորհրդարանական Բարեկամության խմբի նիստ

15 նոյեմբերի, 2023
Ս․թ․ նոյեմբերի 15-ին Բիշքեկում կայացել է «Հայաստան-Ղրղզստան» խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը, որն անցկացվել է Խմբի ազգային մասերի ղեկավարներ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովի և Բակտիբեկ Սիդիկովի համատեղ համանախագահության ներքո։
 
Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ղրղզական քաղաքական երկխոսության աշխուժացմանը, փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար նախագծերի իրագործմանը նպաստող միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման հարցեր։ Հայաստանի և Ղրղզստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում հանդիպմանն ընդգծվել է երկկողմ միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդող հետագա համատեղ քայլերի կարևորությունը։
 
Հանդիպման ընթացքում խորհրդարանականները փոխադարձաբար տեղեկացվել են ազգային խորհրդարանների ընթացիկ գործունեության մասին, կիսվել են ժողովրդավարական կառույցների զարգացմանն ու հանրության լայն շերտերի հետ երկրներում տարվող աշխատանքի կատարելագործմանը միտված բարեփոխումների ընթացքի մասին։ Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության հարցերին, երկուստեք ընդգծվել է մասնագիտացված բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում հայ և ղրղզ խորհրդարանականների համագործակցության ընդլայնման հետաքրքրվածությունը։
 
Ա․Սանդիկովը հանգամանալից ներկայացրել է զարգացումները Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակն, ինչպես նաև իրազեկել է ղրղզ գործընկերներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանցքային դրույթների մասով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: