• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղազախստանը մասնակցել է «Yerevan Dialogue 2024»-ին

12 սեպտեմբերի, 2024
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024թ․ սեպտեմբերի 9-11-ը Հայաստանի մայրաքաղաքում առաջին անգամ կազմակերպվել է «Yerevan Dialogue 2024» միջազգային համաժողովն, որը  միտված է պաշտոնական անձանց և միջազգային կազմակերպությունների, փոխձագիտահետազոտական և գործարար շրջանակների ներկայացուցիչերի, ինչպես նաև հասարական գործիչների կողմից ներկայիս արդի հարցերի քննարկման, մտքերի փոխանակման և համապատասխան առաջարկությունների նախանշման համար բանավեճային հարթակի վերակերպմանը։

Համաժողովի աշխատանքներին մասնակցող Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալիբեկ Կուանտիրովն ելույթ ունենալով «Կապվածության աշխարհաքաղաքականությունը՝ մրցակցությունից դեպի համագործակցություն» խորագրով պանելային նստաշրջանին, մասնավորապես ընդգծել է դեպի ծով ելք չունեցող երկրների համագործակցության պահանջվածությունը։ Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել չինական «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության և եվրոպական «Global Gateway» ծրագրի կողմից աջակցություն վայելող Անդրկասպյան տրանսպորտային երթուղուն։ Բացի այդ, Աստանան ներգրավված է «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման գործընթացում։ Իր ելույթում Ա․Կուանտիրովն անդրադարձել է  նաև Հայաստանի Կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հեռանկարային լինելու հանգամանքին։

Ղազախստանի արտքաին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը դրական լույսի ներքո անդրադարձել է ինչպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում Ղազախստանում հայ համայնքի դերակատարությանն, այնպես էլ Երևանի և Աստանայի միջև երկկողմ համագործակցության դինամիկային։ Այս համատեքսում հիշատակվել է մասնավորպես սահմանակից համագործակցության «Խորգոս» Միջազգային կենտրոն և «Խորգոս՝ արևելյան դարպասներ» հատուկ տնտեսական գոտի հայաստանյան գործարարների վերջերս կազմակերպված բիզնես առաքելությունն, ինչպես նաև վերջիններիս շահագրգռվածությունը տրասպորտային լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացման հարցում՝ այդ թվում նաև Իրանի և Թուրքմենստանի տարանցիկ երթուղիների գործածման միջոցով։

Պանելային նստաշրջանին ներկայացվել է նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի կողմից առաջարկված բարի ծառայությունների առաքելությունն, որի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման անցկացման նպատակով Ալմաթիում տրամադրվել էր համապատասխան բանակցային հարթակ։

 

«Yerevan Dialogue 2024» կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից՝ հնդկական «Observer Research Foundation» հետազոտական կենտրոնի հետ համագործակցաբար։ Համաժողովին մասնակցել են ավելի քան 80 երկրներից ժամանաց ներկայացուցիչներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: