• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրեր

15 հոկտեմբերի, 2024

2024թ․ հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևը համատեղ այցելել են Հայաստանի մշակույթի օրերի կապակցությամբ Կալիբեկ Կուանիշբաևի անվան ղազախական ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում կազմակերպված հանդիսավոր համերգը։

Միջոցառման մեկնարկին ընդառաջ նախագահները ծանոթացել են մեծն հայ կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված՝ թատրոնի ճեմասրահում բացված լուսանկարների ցուցահանդեսին:

Ողջույնի խոսքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Ղազախստանում Հայաստանի Մշակույթի օրերի ծրագիրը ձևավորվել է մշակույթի անհաղթ միավորող ուժն իրենց կյանքով և արվեստով ապացուցած՝ համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի հայ գործիչների ստեղծագործական ժառանգության հիման վրա։ Նախարար Ժ․Անդրեասյանը նաև վստահություն է հայտնել, որ հայ-ղազախստանյան մշակութային-հումանիտար փոխգործակցությունը կհարստանա նոր դրսևորումներով և ձևաչափերով։

Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան նշել է, որ նմանօրինակ միջոցառումները ոչ միայն հնարավորություն են ընձեռում մեծարել «եղբայրական Հայաստանի մեծ և հինավուրց արվեստն», այլ նաև հանդիսանում են երկու երկրների և ժողովուրդների միջև գործընկերական հարաբերությունների գրավականը։

Համերգի ընթացքում հնչել են աշխարհահռչակ Կոմիտասի, Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի Պետական ջազային նվագախմբի՝ Դավիթ Մելքոնյանի ղեկավարության ներքո, ինչպես նաև արվեստի վարպետներ Ինգա Արշակյանի և Գոռ Սուջյանի կատարմամբ։

 

Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման շրջանակներում կանցնեն նաև Հայկական կինոյի օրերը։ Իսկ Սոս Սարգսյանի անվան Հայաստանի պետական «Համազգային» թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Գրիգորյան) Աստանայի բնակիչներին կներկայացնի «Լյու-Բոֆ» ներկայացումը, որի հիմքում Դանիիլ Հարմսի ստեղծագործություններն են։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: