• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի նախագահը ծանոթացել է «Astana Hub»-ի գործունեությանը

17 հոկտեմբերի, 2024

2024թ․ հոկտեմբերի 16-ին՝ Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ՏՏ-սթարթափների «Astana Hub» Միջազգային տեխնոպարկ։

Այցելության ընթացքում Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևը Հայաստանի նախագահին է ներկայացրել  Astana Hub տեխնոպարկի թվային ենթակառուցվածքը, որը ներկայումս միավորում է շուրջ 1500 ՏՏ ընկերություն, այդ թվում՝ մի շարք հայաստանյան։ Նախագահ Վ․Խաչատուրյանին է ներկայացվել նաև Աստանայում Արհեստական բանականության ազգային կենտրոնի հիմնադրման ծրագիրը, որի շրջանակներում միջին և ավագ դասարանների աշակերտների համար կհիմնադրվի ստեղծարար տեխնոլոգիաների և արհեստական բանականության դպրոց։ Որպես նշյալ դպրոցի ստեղծման ռազմավարական գործընկեր ընտրվել է Tumo Ventures-ը։

Տեխնոպարկի այցելության արդյունքներով, նախագահ Վ․Խաչատուրյանի ներկայությամբ, Tumo Ventures-ի գլխավոր տնօրեն Բեկուր Փափազյանն ու Astana Hub-ի գլխավոր տնօրեն Մագժան Մադիևը ստորագրել են համագործակցության հուշագիր, համաձայն որի նախատեսվում է TUMO ստեղծարար տեխնոլոգիաների դպրոցի հիմնադրում՝ Արհեստական բանականության ազգային կենտրոնի հենքի վրա։

 

ՏՏ-սթարթափների «Astana Hub» Միջազգային տեխնոպարկը Կենտրոնական Ասիայում խոշորագույն տեխնոպարկն է, որի գործունեությունն ուղղված է ՏՏ-գործարարության աջակցման էկոհամակարգի ձևավորմանը, ՏՏ տաղանդների վերհանմանն ու սթարթափ նախագծերի զարգացմանը։ Astana Hub-ի մասնակիցները վայելում են արտոնությունների և հնարավորությունների լայն շրջանակ, ներառյալ բիզնեսի մասշտաբավորման ծրագրեր, հարկային և մուտքի արտոնագրերի մասով արտոնություններ, մուտք դեպի կրթական ռեսուրսներ և ժամանակակից ենթակառուցվածք։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: