• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի դեսպանն այցելել է Ակտոբե

03 ապրիլի, 2025

2025 թվականի մարտի 31-ին Ակտոբեում կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ակտոբեի մարզի ակիմ /մարզպետ/ Ասխատ Շախարովի հետ։

Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարությանն է ներկայացվել է Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի մարզերի միջև ընդլայնման կայուն միտում գրանցող՝ ապակենտրոնացված համագործակցության ուղեծրում Ակտոբեի մարզի հնարավոր ներգրավման հարցերը։ Այդ կապակցությամբ մարզպետի ուշադրությանն է ներկայացվել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների և ներդրումային քաղաքականության վերաբերյալ տեղեկատվությունը։

Իր հերթին, մարզպետ Ա․Շախարովը, ներկայացնելով մարզի տնտեսության առանցքային ոլորտներն, այդ թվում՝ ագրոարդյունաբերական համալիրը, շինարարական արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը, վերահաստատել է ինչպես փոխշահավետ նախագծերի զարգացման և խթանման նպատակով սերտ համագործակցության հանձնառությունն, այնպես էլ պատվավոր հյուպատոսության գործունեությանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: